Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 25 հունիսի, 2022 թ.

«Նորմալ չի, որ մի քանի 100 հոգի շաբաթներ շարունակ փակ է պահում քաղաքի կենտրոնական հանգույցը». Արտակ Հարությունյան

350
Ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ., 23:06
«Նորմալ չի, որ մի քանի 100 հոգի շաբաթներ շարունակ փակ է պահում քաղաքի կենտրոնական հանգույցը». Արտակ Հարությունյան

Ակտիվիստ Արտակ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորմալ չի, որ՝

ա) փողոց փակելու կարճաժամկետ ակցիաները կանխվում են հարյուրավոր բերման ենթարկվածներով,

բ) հանդուրժվում է, որ առավելագույնը մի քանի 100 հոգին օրեր, շաբաթներ շարունակ փակ է պահում քաղաքի կենտրոնական հանգույցը:

Հ. Գ. Տեղյակ եմ, որ ամեն օր մի քանի հազարանոց հավաքներ են լինում, բայց հանգույցը շուրջօրյա փակ պահողներն իրականում հարյուրներով էլ չեն, այլ՝ տասնյակներով։

Հ. Գ. 2. Ոստիկանության ու իշխանության այս գործունեության արդյունքում օրական անհարմարություն են կրում հարյուր հազարավոր քաղաքացիներ։

Հ. Գ.3. Այո՛, մեղադրանքս բացարձակապես իշխանությանն է ուղղված. կարգ հաստատելու պարտավորությունն իշխանությանն է»։