Երևան`   +17 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ.

«Դեսպանն այնքան է հուզվել Հայաստանում «ժողովրդավարության» օվերդոզից, որ սկսել է սայթաքել»․ Արմեն Աշոտյան

340
Ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ., 21:54
«Դեսպանն այնքան է հուզվել Հայաստանում «ժողովրդավարության» օվերդոզից, որ սկսել է սայթաքել»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ դեսպանն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության։
Հարգարժան դեսպանն այնքան է հուզվել Հայաստանում «ժողովրդավարության» օվերդոզից, որ սկսել է սայթաքել։
Տիկին դեսպան, հանդգնեմ ուղղել Ձեր կիքսը։
Միացյալ Նահանգները լավ գործընկեր պետք է ձեռք բերեին ոչ թե ի դեմս Հայաստանի կառավարության, այլ Հայաստանի Հանրապետության։
Զգու՞մ եք տարբերությունը»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան