Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ.

«Քաղաքին որպես բիզնես կամ հիմնարկ վերաբերվելու հետևանքները սրանք են»․ Մեսրոպ Առաքելյան

343
Ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ., 20:54
«Քաղաքին որպես բիզնես կամ հիմնարկ վերաբերվելու հետևանքները սրանք են»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր, նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանը չունի մաստեր-պլան, Երևանը չունի գլխավոր հատակագիծ։
Հետևաբար, անկանոն և անպատասխանատու կառուցապատումը շարունակելու է ոչ միայն աղճատել մայրաքաղաքի տեսքը, խորացնել բնապահպանական խնդիրները, այլև այսօրվա դեպքի նման անվտանգության սպառնալիք է հանդիսանալու քաղաքի և բնակիչների համար։
Քաղաքին որպես բիզնես կամ հիմնարկ վերաբերվելու հետևանքները սրանք են։
Երևանին սեր ու նվիրում է պետք»։

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան