Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
![]() Հանրապետության տարածքում՝ Մայիսի 21-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, բարձր լեռնային առանձին գոտիներում երեկոյան ժամերին սպասվում է թաց ձյուն։ Մայիսի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ի կեսօրից հետո, 24-25-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մայիսի 23-25-ը՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով, 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի մայիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ․ · Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.80C (2009թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.70C (1999թ.) · Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 16.70C Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ: |
«Տեսնես՝ ինչպե՞ս կապրեր քաղաքացին, եթե գյուղացին օրնիբուն չչարչարվեր». Ս. Հովսեփյան
3010:00Նոր կադրեր՝ Մխիթար Հայրապետյանի հարսանիքից (տեսանյութ)
6009:41Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
5908:30«Դատարանը մերժել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդին կալանավորելու պահանջով դատախազի բողոքը»․ Ր․ Ասլանյան
10400:06«Զրո վերահսկողություն, ինչքան ուզում ա՝ ուժեղ օդափոխություն լինի»․ Արման Յարալյան (տեսանյութ)
122Երեկ, 20:06«Դպրոցներից մեկում գողություն էր կատարվել․ կասկածվողը հայտնաբերված է»․ Անդրեասյան
103Երեկ, 19:24