Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հունիսի, 2022 թ.

«Նիկոլը պատրաստ է զոհաբերել և՛ հայ ժողովրդին, և՛ ՀՀ-ն». Գագիկ Համբարյան

330
Ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ., 20:12
«Նիկոլը պատրաստ է զոհաբերել և՛ հայ ժողովրդին, և՛ ՀՀ-ն». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը. «Հայ ժողովրդին դիտավորյալ պատերազմի մեջ ներքաշած, հայ ժողովրդին թուրքերի և աշխարհի դեմ նսեմացրած, նվաստացրած և պարտված ժողովրդի պիտակ կպցրած, հայ ժողովրդին պատկանող Արացխի պատմական տարածքները մի ստորագրությամբ թուրքին նվիրած սույն կերպարը՝ Նիկոլ Անհողը, հայտարարում է, որ «հայ ժողովրդին խաղաղություն է բերելու»....

Կապիտուլյանտ Նիկոլը շատ լավ գիտի, որ իր նման թուրքի դեմ ծնկածը ԵՐԲԵՔ չի կարող հավասարը հավասարին բանակցել իրեն կապիտուլյացիայի մատնածների հետ և շատ լավ գիտի նաև, որ իր ամեն մի հանդիպումը թուրքերի հետ աղետալի հետևանքներ է ունենալու հայ ժողովրդի և Հայաստանի համար...

Հողատու Նիկոլի պատճառով պատերազմի «դամոկլյան սուրը» միշտ կախված է լինելու իր պատմական հայրենիքում ԴԵՌ ապրող հայ ժողովրդի և ԴԵՌ գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության գլխին...

Կապիտուլյանտ Նիկոլը պատրաստ է զոհաբերել և՛ հայ ժողովրդին, և՛ ՀՀ-ն, բայց պահել իր աթոռը, թեկուզ՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի» կամ էլ Էրիվանի վիլայեթի կառավարիչ...»:

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան