«Սերժն ասում էր՝ մի բզբզացեք, հանգչած հրաբուխները...». Արթուր Դանիելյան
![]() «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակի ցինիզմը զգացեք՝ ԱՄՆ դեսպանը հայտարարում է, որ շարունակելու են աջակցել ժողովրդավարության կայացմանը Հայաստանում, այնպես, ինչպես դա արել են 2018 և 2021 թվականներին ու հավելում, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու իրավունք ունի: Սրան ի պատասխան այն կուսակցությունը, որ 2018-ի «ժողովրդավարական» պրոցեսների ակտիվ մասնակից էր, Նիկոլ էր առաջադրել ու ընտրել ԱԺ-ում, հետո հետը կոալիցիա էր կազմել, հետո 2021-ին նորից էր լեգիտիմացրել ևս մեկ ընտրությունով, հետո ԱԺ աշխատանքներն էր լեգիտիմացրել, հիմա պահանջում ա դեսպանին հետ կանչել... Ալիևը ժամանակին ասում էր, որ փակ դռների ետևում իրեն ստիպում են Արցախի անկախությունը ճանաչել: Հիմա արդեն վստահորեն կարելի է ասել, որ այդ ստիպողը հաստատ Ռուսաստանը չէր: Ու նույն վստահությամբ կարելի է գուշակել, թե ով կառուցեց հեղաշրջումը Սերժ Սարգսյանի ու Արցախի դեմ: Ամերիկացիք ընդամենն ավելի խորամանկ դուրս եկան ու վերջում միևնույն է հաղթեցին: Իրականում բոլորն են հաղթել բացի հայերից: ԱՄՆ-ն Կովկասը կվերցնի, Ադրբեջանն Արցախն ստացավ, ռուսները թուրքերին զերծ պահեցին Ուկրաինայից, Սերժի ասած, հանգչած հրաբուխ Քոչարյանը վերադարձավ քաղաքականություն: Սերժը սա ասել էր 2018-ի ապրիլի 17-ին: Ասում էր՝ մի բզբզացեք, հանգչած հրաբուխները...»: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |
«Փաստերով կներկայացնեմ թավշիստ ղեկավարների կողմից կոռուպցիան»․ Ոսկան Սարգսյան
7302:06«Լավրովի կողմից արվել են հայտարարություններ, որոնք խորը մտահոգություն են առաջացնում»․ Բաբաջանյան
10201:06«Հարցը Ջհանգիրյանը չէ, այլ՝ ջհանգիրյանների գոյությունն արդարացնող հանրությունը»․ Լ․ Բարսեղյան
8600:42«Հայկական միֆերից է՝ երբ լինենք ուժեղ և ինքնաբավ, մեզ հետ հաշվի կնստեն»․ Արշալույս Մղդեսյան
11400:18«Թող Լավրովը պատասխանի՝ որն է Լեռնային Ղարաբաղը»․ Վահրամ Աթանեսյան
121Երեկ, 23:42«Էդ հարցում խարիզմատիկ Ջհանգիրյանը «չեմպիոն» է»․ Սուրեն Սուրենյանց
141Երեկ, 23:18