Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2026 թ.

Zurich Insurance-ը հեռանում է Ռուսաստանից

2105
Ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ., 11:18
Zurich Insurance-ը հեռանում է Ռուսաստանից

Շվեյցարական Zurich Insurance Group ապահովագրական ընկերությունը որոշել է վաճառել բիզնեսը Ռուսաստանում և դադարեցնել առևտրային գործունեությունը երկրում։ Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում։

«Նոր սեփականատերերի դեպքում բիզնեսը կգործի այլ ապրանքանիշի ներքո. Zurich-ն այլևս առևտրային գործունեություն չի ծավալի Ռուսաստանում»,- ասվում է զեկույցում։