Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Իշխանությունը «սադրիչ խմբեր» է ձևավորում. «Հրապարակ»

279
Ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ., 09:06
Իշխանությունը «սադրիչ խմբեր» է ձևավորում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն առայժմ դիմադրում է ընդդիմության պայքարին հակընդդեմ հանրահավաք կազմակերպելու գայթակղությանը, քանի որ իրավապահները նրան զեկուցել են, որ դա բախումների կարող է հանգեցնել, սակայն, մեր տեղեկություններով, քննարկում են ընդդիմության հավաքները, երթերը «հարամելու» սցենարը, այսպես կոչված, «սադրիչ խմբերի» միջոցով։

Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ մի քանի օլիգարխի և մի քանի պատգամավորի վրա են դրել նման խմբերի ձևավորումը, որոնք պետք է մոտենան ցուցարարներին, հայհոյեն, անիծեն, սադրիչ հայտարարություններով վեճի բռնվեն, բնականաբար, գովերգեն սիրասուն վարչապետ Նիկոլ Փաշինյանին և բախումներ առաջացնեն»:

Մանրամասները՝ թերթի համարում: