Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հիմնական հրահանգողը Հայկ Բաբայանն է. «Հրապարակ»

280
Ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ., 09:00
Հիմնական հրահանգողը Հայկ Բաբայանն է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխան Սաղաթելյանը, Արթուր Վանեցյանը, Հայկ Մամիջանյանը և Ագնեսա Խամոյանը նախօրեին հանդիպել են ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։ Ներկա են եղել նաև փոխոստիկանապետերը, որոշ վարչությունների պետեր։ Մեր տեղեկություններով, Վահե Ղազարյանն ընդգծված ջերմ վերաբերմունք է ցուցադրել, ասել է, որ որոշ ոստիկանների անմարդկային վերաբերմունքն իր համար անսպասելի է եղել, ինքն անձամբ կոշտ միջոցներով բերման ենթարկելու հրահանգ չի տվել, որ տիրապետում է իրավիճակին և առաջին օրից ամեն ինչ արել է, որ խուսափեն բախումներից։ Մնացած խոստումների, մի ոստիկանի աշխատանքը կասեցնելու մասին ընդդիմադիրներն իրենք պատմել են արդեն։

Մենք տեղեկացանք, որ իրականում ցուցարարների նկատմամբ կոշտ պահվածքի հրահանգը ոչ թե անձամբ Ղազարյանն է իջեցնում, այլ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանապետի տեղակալ Հայկ Բաբայանը, որն այդ պաշտոնում հայտնվել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Շիշ բռնողի հովանավորությամբ՝ 2020-ի նոյեմբերին։ Բաբայանի ենթակայության տակ գործող սև և կարմիր բերետավորները կատարում են հրամանատարի՝ առաջին դեմքից ստացած հրահանգները։ Ոստիկանության մեր աղբյուրներն ասում են, որ այդ պատճառով լարվել են ոստիկանապետի և Բաբայանի հարաբերությունները։ Ոստիկանապետը հասկանում է, որ կուժն ու կուլան իր գլխին են կոտրվելու»:

Մանրամասները՝ թերթի համարում: