Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնում

227
Հինգշաբթի, 19 մայիսի, 2022 թ., 18:06
Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ նշանակելու մասին։

Հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Գեղամ Փաշիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ»: