«Վարչապետի մասին կեղծ լուրերի տարափն ահագնացել է նաև միջազգային մակարդակում»․ ԱԽ քարտուղար
656
Հինգշաբթի, 19 մայիսի, 2022 թ., 13:00
Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով ռուսական մամուլում շրջանառվող տեղեկությանը, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ՝ Հայաստան ցուցարարների դեմ ուժեր ուղարկելու համար, ասաց․ «Ընդհանրապես, վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում և, բնականաբար, այդ լուրը ևս կեղծ է»։ Արմեն Գրիգորյանի խոսքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական կյանքի բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին։ «Նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված լուրջ ճգնաժամի ժամանակ նա ապավինել է միայն ժողովրդի կամքին և ճգնաժամի լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում»,- նկատեց նա: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00