Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ֆինլանդիայի և Շվեդիայի վերաբերյալ Թուրքիայի առաջ քաշած պայմանները Փենթագոնը չի ընդունում

921
Չորեքշաբթի, 18 մայիսի, 2022 թ., 22:12
Ֆինլանդիայի և Շվեդիայի վերաբերյալ Թուրքիայի առաջ քաշած պայմանները Փենթագոնը չի ընդունում

Փենթագոնը չի հաստատում Թուրքիայի պահանջները՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում դիրքորոշման փոփոխության դիմաց, ասել է գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան։
«Ես չեմ կարող հաստատել այս ցուցակի իսկությունը»,- ճեպազրույցում ասել է գործակալության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով այն հրապարակումները, թե Թուրքիան, որպեսզի հավանություն տա Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եվրոպական երկրներից պահանջում է վերացնել զենքի արտահանման սահմանափակումները, իրեն ներառել F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրում և չեղարկել ԱՄՆ պատժամիջոցները ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը ասել է, որ Անկարան չի կարող այո ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ չի կարող հավատալ նրանց հավաստիացումներին՝ կապված Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ ունեցած կապերի հետ։ Եթե ​​Թուրքիան համաձայնի, ՆԱՏՕ-ն, ըստ Էրդողանի, «չի լինի անվտանգության կազմակերպություն, այլ կդառնա մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ»։