Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Գավառի բնակիչ Արմեն Բադեյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

429
Չորեքշաբթի, 18 մայիսի, 2022 թ., 21:54
Գավառի բնակիչ Արմեն Բադեյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Գավառի բնակիչ Արմեն Բադեյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ծանր վիրավորանքի համար։ Այդ մարդը շարունակաբար իրականացնում է ատելություն և հայհոյանք պարունակող հրապարակումներ։
Սոցիալական ցանցերում հայհոյում է այն մարդկանց, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին։ Նույնպիսի վարք էր ցուցաբերել նաև իմ նկատմամբ։ Մի քանի անգամ սույն անձին զգուշացրել եմ դադարեցնել այդպիսի գործողությունները, բայց նա կրկնել է իր հանցանքը, ինչի պատճառով հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին։ Հարուցված քրեական գործով Արմեն Բադեյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 137․1 հոդվածի 2-րդ կետով․
«Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված։ Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը»:
Մենք պարտավոր ենք պատժի նախադեպեր ստեղծել հենց իշխանության համար ծառայող անձանց նկատմամբ, որպեսզի անպատժելիության մթնոլորտը վերանա, իսկ Նիկոլ Փաշինյանը մենակ մնա իր ստեղծած ատելության միջավայրում»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան