Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

««Մարտական խաչի» ասպետ-գնդապետին ասում է՝ ես էլ գնդապետ *** եմ»․ Սեյրան Օհանյան

372
Չորեքշաբթի, 18 մայիսի, 2022 թ., 20:00
««Մարտական խաչի» ասպետ-գնդապետին ասում է՝ ես էլ գնդապետ *** եմ»․ Սեյրան Օհանյան

«Այսօր դեպքեր են տեղի ունենում, որ խելացի, նորմալ համարձակ իշխանություններն այդպես չէին վարվի։ Չեմ կարող չանդրադառնալ մի դեպքի․ Արցախյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչի» ասպետ- գնդապետը, որը կանգնած է մայթի վրա, ոստիկանն ասում է՝ սրան էլ բռնեք։ Գնդապետն ասում է՝ այդ ինչպե՞ս ես խոսում ինձ հետ, ես բանակի գնդապետ եմ։ Ի՞նչ է պատասխանում այս ոստիկանը, ասում է՝ ես էլ գնդապետ շինող եմ»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ պատմեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ շարունակելով․ «Այնուհետև, գցում են քացու տակ՝ կոշիկներով, ոտքերով հարվածում գլխին․ կողքից մեկն ասում է՝ ի՞նչ եք անում, չէ՞ որ նա Մարտակ խաչի ասպետ է, ոստիկանության մայորն ասում է՝ թո՛ւ, քո մարտական խաչի վրա, ու թքում է գնդապետի վրա»։

«Ուզում եմ ասել՝ նման մարդիկ պատերազմի դաշտից ճողոպրած մարդիկ են։ Ոստիկանության մայորը ումի՞ց ի՞նչ օրինակ պիտի վերցնի․ իր վախկոտ ղեկավարի՞ց, որը մուրճ է օդում ճոճում, որը որ ասում է՝ պառկեցրեք մարդկանց գետնի վրա։ Իր վախկոտ ղեկավարի՞ց, որը որ իր աթոռը պահում է և ասում՝ ես թքած ունեմ սահմանի վրա և բանակի վրա․․․»։

«Ձեր բոլորի անունից ուզում եմ ասել՝ լսի՛ր մայոր, դու ժողովրդի առաջ պատասխան ես տալու, մենք քո դեմքը գիտենք, քո ղեկավարի ճոճած մուրճը քո գլխին է ջարդվելու։ Եվ ես, իմ մարտական ընկերների անունից ասում եմ՝ ոտդ քամակից պոկելու ենք, ժամանակը գալու է»,- ասաց Օհանյանը։

«Լսի՛ր, մայոր, ոտդ քամակից պոկելու ենք»․ Սեյրան Օհանյան