Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի բանակցությունների մեկնարկը
![]() Թուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների քննարկումը, FT-ին հայտնել են աղբյուրները։ Չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի դեսպանները հանդիպել են՝ որպեսզի բանակցություններն սկսեն այն նույն օրը, երբ Ֆինլանդիան և Շվեդիան ներկայացրել են իրենց հայտերը, սակայն Անկարայի խոչընդոտումը դադարեցրել է ցանկացած քվեարկություն: Նշվում է, որ դա կասկածի տակ է դնում դաշինքի՝ մեկից երկու շաբաթվա ընթացքում սկանդինավյան երկրների հայտի առաջին փուլի շուրջ ընդունման հնարավորությունը։ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրները պետք է վավերացնեն դրանք, սակայն գործընթացը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ դաշինքն ստորագրի ընդունման արձանագրություն և պաշտոնապես հրավիրի այդ երկրներին՝ միանալ ՆԱՏՕ-ին: «Անկարան ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ակնկալում է, որ հաշվի կառնեն Թուրքիայի ազգային անվտանգության պահանջներն ու աջակցությունն այս հարցում»,- այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ չորեքշաբթի օրը Անկարայում ելույթ ունենալով իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, հայտնում է Anadolu-ն։ «Մեր երկիրը միշտ կատարել է իր պարտավորությունները Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում։ Միևնույն ժամանակ, մեր կարծիքով, ակնկալել, որ Թուրքիան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին և միևնույն ժամանակ կաջակցի ահաբեկիչներին, առնվազն անհամապատասխանության ցուցանիշ է»,- ասել է նախագահը։ Թուրք առաջնորդն ընդգծել է, որ անվտանգության առումով ՆԱՏՕ-ի նշանակությունն արժեզրկելու փորձերն անընդունելի են։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
