Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Սա պատմական քայլ է». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

1739
Չորեքշաբթի, 18 մայիսի, 2022 թ., 14:18
«Սա պատմական քայլ է». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանները դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին պաշտոնապես ներկայացրել են իրենց երկրների՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտերը։

«Ջերմորեն ողջունում եմ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու խնդրանքը։ Հայտերը, որոնք դուք ներկայացրել եք, պատմական քայլ է։ Դաշինքը այժմ կքննարկի հաջորդող քայլերը։ Պետք է հաշվի առնել բոլոր երկրների անվտանգության շահերը, և մենք վճռական ենք՝ բոլոր հարցերը լուծելու և ընդունելության գործընթացի արագ հասնելու համար»,- ասել է Սթոլթենբերգը։