Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Իսպանիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

1700
Չորեքշաբթի, 18 մայիսի, 2022 թ., 14:06
Իսպանիայի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Մայիսի 18-ին Ռուսաստանի ԱԳՆ-ը կանչել է Մոսկվայում Իսպանիայի դեսպանին, հայտնում են EFE-ի դիվանագիտական ​​աղբյուրները. պատճառը՝ թագավորությունից ռուս դիվանագետների արտաքսումն է:

Ապրիլի 5-ին Իսպանիայի իշխանությունները որոշում էին կայացրել արտաքսել դեսպանատան 25 աշխատակցի, որոնք «վտանգ են ներկայացնում երկրի շահերի և անվտանգության համար»։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան խոստացել էր «համարժեք պատասխան տալ»: