Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Զենքի փոխարեն իշխանությունը կարմիր բերետ է գնել». Ալեքսանդր Կոչուբաև

331
Չորեքշաբթի, 18 մայիսի, 2022 թ., 17:06
«Զենքի փոխարեն իշխանությունը կարմիր բերետ է գնել». Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապշում եմ, թե մեր երկրում սրանցից ինչքան շատ կա: Զենքի փոխարեն իշխանությունը կարմիր բերետ ա գնել: Ընդ որում՝ անգրագիտությունը և անկազմակերպվածությունն այն աստիճան բարձր է, որ իրենք իրենց էլ են բերման ենթարկում: Օրինակ՝ այսօր փորձում էին բերման ենթարկել ոստիկանության 7-ի և այլ ստորաբաժանումների օպերատիվ աշխատակիցների: Սրանք էն աստիճան վարկաբեկված են, որ անգամ բաժիններում սպայակազմն է հայհոյում սրանց: Սրանք որևէ չափանիշ չունեն անխտիր ջարդել-փշրելով բերման են ենթարկում երեխաներին, կանանց, ծերերին: Ի դեպ, 7-ի մասով ամբողջ անձնակազմն այս օրերին հավաքի մեջ է, բոլորը «ծակվել» են և ես չգիտեմ՝ ոնց են հավաքներից հետո իրականացնելու իրենց առջև դրված խնդիրները»: