Թուրքիան պահանջներ է դնում Ֆինլանդիայի և Շվեդիայի առջև՝ ՆԱՏՕ-ին անդամակցության համար
![]() Թուրքիան դեմ չէ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը, սակայն դեմ է ահաբեկիչներին աջակցող երկրներին։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք չենք սակարկում, և դա քաղաքական սակարկության տարր չէ։ Մենք շատ հստակ դիրքորոշում ենք ընդունել. Դա կայանում է նրանում, որ (Ֆինլանդիան և Շվեդիան) պետք է ամբողջությամբ դադարեցնեն համագործակցությունը ահաբեկչական կազմակերպությունների հետ և վերացնեն Թուրքիայի նկատմամբ պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման սահմանափակումները։ Թուրքիան դեմ չէ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, մենք դեմ ենք այն երկրներին, որոնք աջակցում են ահաբեկիչներին»,- ասել է նախարարը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
