Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ.

«Մեկը մյուսին հաջորդող կալանքները իշխանությունների վախերի արտացոլանքն են». Էլինար Վարդանյան

225
Կիրակի, 15 մայիսի, 2022 թ., 14:00
«Մեկը մյուսին հաջորդող կալանքները իշխանությունների վախերի արտացոլանքն են». Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի գրառումը. «Վերջին օրերին մեկը մյուսին հաջորդող կալանքները իշխանությունների վախերի արտացոլանքն են: Իրենց երկրին նվիրվածների, 44օրյա պատերազմով անցածների նկատմամբ կալանքը կիրառում են ոչ թե որպես խափանման միջոց, այլ պատժիչ գործիք:
Երևի թե բանտը ամենահարմար տեղն է իշխանությունների համար՝ մեկուսացնելու մարդկանց, ովքեր կարող են ներդրում ունենալ մեր երկրի զարգացումների հարցում: Իսկ այդ նպատակով թե՛ հրահրող «պապիկներ», թե՛ սուտ մատնություն անող «թոռնիկներ» կգտնվեն: Սա է այսօր մեր իրականությունը: Եվ մեր պայքարը նաև սրա դեմ է:
Քաղաքական պատվերն ու իրավական աբսուրդը հասել է այն աստիճանի, որ Ավետիք Չալաբյանին կալանավորում են խիստ կասկածելի ակնհայտ սադրող ձայնագրության, ըստ էության սուտ մատնության հիման վրա: Ավելին, երկու ամսով կալանավորում են Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու:
Համոզված եմ, որ Ավետիքի և մյուսների կալանքը ունենալու է ճիշտ հակառակ ազդեցությունը: Քաղաքական հետապնդումները որևէ արդյունք չեն տալու: Իսկ ազատության համար պայքարը ավելի մեծ թափ է հավաքելու»:

Աղբյուրը`   Էլինար Վարդանյան