Ավտովթար Արագածոտնի մարզում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր
![]() Այսօր՝ մայիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:00-ի սահմաններում, BMW-X5 մակնիշի ավտոմեքենան, Արա լեռան տարածքին հարակից Ծաղկեվանքի ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով, բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ 2 հոգի մարմնական վնասվածքներով դուրս են բերվել ձորից և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն: Քաղաքացիների ավտոմեքենաներին են մոտեցել Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա և պարզվել է, որ նրանցից մեկը մահացած է: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: |
Հնարավոր է՝ հենց հիմա է որոշվում Ուկրաինայի ճակատագիրը. Reuters
465Երեկ, 23:00Ռուսաստանը առաջ է շարժվում Կրամատորսկի, Լիմանի և Սլավյանսկի ուղղությամբ
379Երեկ, 22:30Երևանում տղամարդը բարձրությունից ընկել է երկաթե ամրանների վրա և մահացել
306Երեկ, 21:48Երևանում կինը նետվել է պատշգամբից
514Երեկ, 11:00Իրանում սպանված գնդապետը Ղասեմ Սոլեյմանիի աջ ձեռքն է եղել
69423.05.2022, 18:18Կոտայքի մարզում քույրը հայտնաբերել է 11-ամյա եղբոր դին
59823.05.2022, 13:06