Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.

«Փաշինյանի որևէ պայմանավորվածություն առ ոչինչ է, այս մասին թող իմանան և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան». Ի. Սաղաթելյան

266
Շաբաթ, 14 մայիսի, 2022 թ., 14:42
«Փաշինյանի որևէ պայմանավորվածություն առ ոչինչ է, այս մասին թող իմանան և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան». Ի. Սաղաթելյան

«Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ Նիկոլ Փաշինյանի որևէ պայմանավորվածություն առ ոչինչ է, որովհետև նա ժողովրդի կողմից մանդատ չունի, և սա թող իմանան մեր միջազգային գործընկերները, այդ թվում՝ Ադրբեջանը և Թուրքիան»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Էն բոլոր պայմանավորվածությունները, որ նա փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, դա խաղաղության պայմանագիր չէ, դա հայրենազկման պայմանագիր է...: Մենք չենք ասում, որ սրանց հեռացնելուց հետո Ադրբեջանին կամ Թուրքիային պատերազմ ենք հայտարարելու, կամ չենք բանակցելու. բանակցելու ենք և՛ Ադրբեջանի հետ, և՛ Թուրքիայի հետ, բայց այդ բանակցություններին գնալու ենք մեր օրակարգով, մեր պետության շահերը պաշտապնելու, այլ ոչ թե գլուխներս կախ»: