Բաքուն ու Երևանը պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, այլ ոչ թե լիարժեք խաղաղ համաձայնագրի. Վաալ
![]() Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն ընդգծում է, որ այսօր հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի բոլորովին այլ դիվանագիտական ձևաչափ: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: Մինսկի խմբի ձևաչափը մեռած է, սակայն կարևոր է պահպանել նրա փաստաթղթային ժառանգականությունը, գտնում է նա: «Կարևոր է պաշտոնապես չհայտարարել այս ձևաչափի մահվան մասին, քանի որ Մինսկի խումբը ունի որոշակի գործառույթ: Այն ունի համատեղ հայտարարությունների պատմություն, այդ թվում երեք նախագահների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի։ Այսպիսով, առկա է փաստաթղթերի ժառանգականություն՝ կապված Մինսկի խմբի հետ, որը կարևոր է չկորցնել»,- պնդում է դե Վաալը: Նրա կարծիքով, այսօր ՌԴ-ի ու ԵՄ հովանավորությամբ ձևաչափերն ընթանում են զուգահեռ, և Բրյուսելը չի ձգտում փոխարինել Մոսկվայի գործընթացը: «Այն, ինչ տրամադրում է ԵՄ-ը, մի փոքր այլ բան է: Այն նոր խաղացող է, որին, կարծում եմ, հատկապես դրական է վերաբերում ադրբեջանական կողմը: Այն կապված չէ անցյալի հետ: Նրանք ազնիվ միջնորդներ են, ովքեր չունեն տարածաշրջանում մեծ օրակարգ, ինչպես օրինակ ռուսները կամ Թուրքիան և Իրանը»,- պնդում է դե Վաալը: Ըստ վերլուծաբանի՝ հակամարտող կողմերը պատրաստ չեն այսօր լիարժեք խաղաղության համաձայնագրի, այլ պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, որը կարող է ուժի չկիրառման երաշխիք դառնալ: Դա հատկապես կարևոր է ԼՂ հայության համար, ասում է նա: Անդրադառնալով Վաշինգտոնի ներգրավվածությանը՝ դե Վաալը գտնում է, որ ԱՄՆ-ն այսօր փորձում է աջակցել այս ավելի չեզոք արևմտյան խաղաղ գործընթացին, որն, ըստ նրա, չի հակասում ՌԴ-ի հիմնական նպատակներին կամ 2020 թ. նոյեմբերի հրադադարի հայտարարությանը։ |
«ՀԿ-ների հարցն պառնում է ազգային անվտանգությանը». Ստեփան Դանիելյան
2802:06«Նիկոլենք, 1994 թվականի նման, կկասեցնեն «Դաշնակցության» գործունեությունը». Կիվիրյան
4400:36«Պատմությունը հաճախ ուղղակի երկսայր սուր է»․ Վահրամ Աթանեսյան
3800:18Արթուր Գալեյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
44Երեկ, 23:51«Դավիթ Արղամանյանը ինքնաբացարկ հայտնեց Իգոր Խաչատուրովի գործով»․ փաստաբան
50Երեկ, 23:16«2 անչափահասի խոշտանգելու համար մեղավորները վաղ թե ուշ խստագույնս կպատժվեն»․ փաստաբան
53Երեկ, 22:48