Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 21 մայիսի, 2022 թ.

Իշխան Սաղաթելյանը՝ վաղվա և դրան հաջորդող օրվա անելիքների մասին

533
Ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ., 21:42
Իշխան Սաղաթելյանը՝ վաղվա և դրան հաջորդող օրվա անելիքների մասին

«Վաղը մեծ հանրահավաք և երթ չենք նախատեսել։ Վաղն ամբողջ էս հարթակը հատկացնում ենք ծրագրային և բովանդակային քննարկումներին»,- այսօր՝ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Ժամը 13։00-ին տեղի կունենա մշակութային ծրագիր։ 14։00-ին հանդես կգամ ծավալուն մամուլի ասուլիսով։ 15։00-ին տեղի ա ունենալու երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին մեծ քննարկում, նաև խոսվելու է մեր ապագա ծրագրերի և անելիքների մասին»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ ժամը 16։30-ին նախատեսված է մեկ այլ քննարկում, իսկ 18։00-ից հետո սպասվում է մշակութային ծրագիր։

«Կիրակի օրը՝ ժամը 18։00-ին, այս հրապարակում հրավիրում ենք համահայաստանյան մեծ հանրահավաք»,- հայտարարեց նա։