Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 29 մայիսի, 2022 թ.

«Հայաստանի ներքաղաքական կյանքն սպառնում է Սամվել Կարապետյանի ներդրումներին». Հակոբ Բադալյան

402
Ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ., 23:00
«Հայաստանի ներքաղաքական կյանքն սպառնում է Սամվել Կարապետյանի ներդրումներին». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հայաստանի ներքաղաքական կյանքն սպառնում է Սամվել Կարապետյանի ներդրումներին, որոնք արվել են Երևանի կրկեսի շենքի՝ փաստացի զրոյից կառուցելու ընթացքում:

Հավանաբար հենց այդ պատճառով էլ Կարապետյանը կարծես թե առկախել է կրկեսի շինարարությունը, որը գրեթե պատրաստ է, բայց վերջին «շտրիխները» չեն արվում:

Ամբողջ հարցն այն է, որ կրկեսի վրա կատարվող ներդրումը հետ բերելու համար պետք է կոմերցիա: Մինչդեռ, ներքաղաքական կյանքն ապահովում է գրեթե անվերջ անվճար կրկես: Էլ ո՞վ պետք է գնա մի կրկես, ուր մտնելու համար պետք է փող վճարել ու գնել տոմս: Ավելին, ներքաղաքական կյանքում ոչ միայն դու չես վճարում, այլ կարող են նույնիսկ քեզ վճարել՝ հետևելու համար: Պարզ է, որ Կարապետյանի ձեռք բերած կրկեսը կոմերցիոն տեսակետից դառնում է բավականին ռիսկային, ինչի պատճառով էլ թերևս գործարարը «ոտքը կախ է գցում»՝ շենքն ավարտին հասցնելու հարցում»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան