Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 29 մայիսի, 2022 թ.

«Պարո՛ն Ջհանգիրյան, չես պլստալու»․ Իշխան Սաղաթելյան

400
Ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ., 19:54
«Պարո՛ն Ջհանգիրյան, չես պլստալու»․ Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժումը երթով հասավ ԲԴԽ շենքի մոտ։

«Էս շենքում նստած մեկը կա, որտեղից Նիկոլի հրահանգով դատավորներին ճնշումներով շատ քաղաքացիների տանում են ապօրինի կալանքի»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«էս ամենանախկինը, որ ներկայանում ա նորերից մեկը, բոլոր ապօրինի հրահանգները դատական համակարգին գնում ա էս շենքից ու կոնկրետ Ջհանգիրյան Գագոյի միջոցով։ Մենք իրան մի օր լիարժեք այցելության կգանք, բայց եկեք այսօր սա համարենք իբրև նախազգուշացում, որ դադարեցնեն դատարանների վրա խայտառակ ճնշումները։»,- ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Քեզ այցի կգանք մի օր, պարո՛ն Ջհանգիրյան, եթե խելքի չգաս, չես պլստալու, լավ իմացի, նախկին ես, նոր ես, ինչ ես, կողմնորոշվի»,- ասաց նա։