«Պուտինը հասավ նրան, որ մեր նախնիների տարած հաղթանակն արժեզրկվի». Թորոս Ալեքսանյան
![]() Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Ներկայիս Ռուսաստանը այնքան է զզվեցրել 2-րդ համաշխարհային պատերազմին վերաբերող հիշողության հետ կապված իր դեստրուկտիվ պահվածքով ու այդ պատերազմի պատմության ընդգծված հակագիտական մեկնաբանություններով, որ աշխարհն ստիպված սկսում է հրաժարվել ընդհանրապես այդ հիշողությունից, բոլոր երկրներն արդեն խուսափում են այդ թեման մեծ ծավալով շոշափելուց, և այն փաստացի մոռացության են մատնում: Եվրոպական շատ երկրներում այդ պատերազմում սովետական զինվորներին նվիրված հուշակոթողներն ստիպված ապամոնտաժվում են, որպեսզի պուտինյան հանցագործ ռեժիմը չկարողանա դրանք օգտագործել քաղաքական նպատակներով, որպեսզի դրանք պուտինյան հիվանդոտ պրոպագանդայի գործիք չդառնան: Կարճ ասած՝ Պուտինը հասավ նրան, որ մեր նախնիների, նացիստական Գերմանիայի դեմ, հսկայական զոհողությունների գնով, տարած հաղթանակն ամբողջապես արժեզրկվի»: Աղբյուրը` Թորոս Ալեքսանյան |
«Կա՛մ իշխանափոխություն, կա՛մ մենք էլ ենք գրվելու պատմության էջերում հողատուի հետ նույն պիտակով». Նարեկ Սամսոնյան
13803:12«Թանկ ստերի զինանոցը սպառել է, անցել է էժանագին ու անլուրջ մտքերին». Հոխիկյան
17601:06«Լենդ-լիզը չի կայացել. մեղավորը Գերմանիան է». Արեստովիչ (տեսանյութ)
22800:24«Գրիգորյանը Մուստաֆաևին կհիշեցնի՞ 1988-ին Երևանի Ազատության հրապարակում ունեցած ելույթը»․ Ո․ Սարգսյան
19400:12«Մինչև 19։30 ունենք թեժ, ուժեղ պայքար»․ Սաղաթելյանը՝ վաղվա գործողությունների մասին (լուսանկար)
199Երեկ, 23:30«Սա վերջնական ջրբաժանն է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
206Երեկ, 23:12