Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.

«Ինչո՞ւ առավոտյան Կառավարության շենքը չշրջափակեցիք, երբ վարչապետն այնտեղ էր»․ լրագրողը՝ Իշխան Սաղաթելյանին

267
Ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ., 17:36
«Ինչո՞ւ առավոտյան Կառավարության շենքը չշրջափակեցիք, երբ վարչապետն այնտեղ էր»․ լրագրողը՝ Իշխան Սաղաթելյանին

«Ինչո՞ւ առավոտյան Կառավարության շենքը չշրջափակեցիք, որտեղ նիստ էր ընթանում, և՛ վարչապետն էր այնտեղ, և՛ Կառավարության անդամները»,- քիչ առաջ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին հարցրեց լրագրողը։

«էդ էլ կանենք, հանգիստ եղեք, ամեն ինչ ունի իր ճիշտ ժամանակը և օրը։ Մենք ունենք քայլերի, գործողությունների ծրագիր, որը հետևողականորեն իրականացնում ենք»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ այս պահին ընդդիմադիրները շրջափակել են Կառավարության երրորդ մասնաշենքը։