Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.

«Ինչո՞ւ էին որպես սադրիչ ընտրել ծերերին». Արթուր Ղազինյան

164
Ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ., 14:12
«Ինչո՞ւ էին որպես սադրիչ ընտրել ծերերին». Արթուր Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը. «Ինչո՞ւ էին որպես սադրիչ ընտրել ծերերին
Գյումրիում տեղի ունեցած միջադեպը նիկոլական թոռնիկները վերածեցին քարոզչական արշավի՝ նպատակ ունենալով վարկաբեկել դիմադրության շարժումը և մեկուսացնել շարժման երիտասարդ առաջամարտիկներին:
Այն, որ Գյումրիի միջադեպը լավ պլանավորած սադրանք էր, հասկացել են բոլոր խելացի, խորաթափանց, մտածելու ունակ և գիտակից Հայ մարդիկ: Մնացածը ընկան նիկոլների հյուսած անբարոյականության ծուղակը և չհասկանալով տեղի ունեցածի ամբողջ խորապատկերը, մեղադրեցին երիտասարդ դյուրագրգիր երիտասարդներին:
Գյումրիում կազմակերպած սադրանքն ուղղակի զազրելի էր, քանի որ նիկոլներն իրենց քստմնելի սադրանքի մեջ ներքաշել էին իրենց տարիքն առած մարդկանց (ծերունիներին), որոնց ստիպել էին դառնալ փողոցային խուժան և իրենց թոռի տարիքի երիտասարդների հասցեին հնչեցնեին ամենավերջին հայհոյանքները, քարերով ու ձվերով հարվածել իրենց քաղաք հյուր եկած երևանցիների մեքենաներին:
Այստեղ առաջանում է շատ կարևոր հարց. ինչո՞ւ էին այս սադրանքի մեջ ներքաշել հենց ծեր մարդկանց, ինչո՞ւ չէին ընտրել ավելի երիտասարդ սադրիչներին, օրինակ թոռնիկին, կամ նրա նման այլ թոռնիկներին:
Պատասխանը պարզ է. պետք էր տեսարան, որտեղ երիտասարդները հարվածում են «խեղճ ու կրակ ծերունիներին», ինչի արդյունքում ընդդիմադիրների զանգվածային ձերբակալությունները ձեռք կբերեին հանրային լեգիտիմություն:
Այս իշխանությունը, չունենալով որևէ արժեքային ու բարոյական որևէ սահման, ունակ են ամեն տեսակ ստորության, ինչի վառ վկայությունն է վերջին 4 տարիների արժեքային դեգրադացիան, խոսքի և գործի անպատասխանատվությունը, սուտը, կեղծիքը, բանսարկությունը, զազրախոսությունը, հայհոյախոսությունը, տարիքով անձանց լկտի և խուլիգանական վարքագիծն ու խոսույթը:
Նպատակը պարզ է. փտեցնել հայկական արժեհամակարգը, իսպառ վերացնել Հայ մարդու պատիվն ու արժանապատվությունը, ֆրագմենտացիայի ենթարկել հասարակությունը՝ այն վերածելով խրամատավորված ու իրար ատող խմբերի ու շերտերի:
Սրան պետք է վերջ տալ, ու շատ արագ, պետք է կասեցնել այս հայասպան քաղաքականությունը:
Այլապես մեզ պետք չեն արտաքին թշնամիներ. ինքներս մեզ կկոտորենք ու կվերջանանք...»:

Աղբյուրը`   Արթուր Ղազինյան