Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.

«Եթե թոշակառուն առևտուրն իրականացնի բանկային քարտով, կկիրառվի զեղչային համակարգ». վարչապետ

233
Ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ., 11:51
«Եթե թոշակառուն առևտուրն իրականացնի բանկային քարտով, կկիրառվի զեղչային համակարգ». վարչապետ

«Ինչպես գիտեք, այս տարվանից կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալներն ընդլայնել ենք ու առաջիկայում պատրաստվում ենք ներդնել հետևյալ համակարգը. ՀՀ բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի նկատմամբ պետք է կիրառենք զեղչերի համակարգ, այսինքն՝ եթե թոշակառուն առևտուրն իրականացնում է բանկային քարտի միջոցով, ուզում ենք զեղչերի համակարգ ներդնել»,- Կառավարության նիստի ավարտին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն ունի մի քանի կարևոր նշանակություն. «Սոցիալական, կանխիկի շրջանառության կրճատում ու երրորդ՝ գործարքների տվյալների վերլուծության արդյունքում կկարողանանք առավել արդյունավետ դարձնել մեր սոցիալական քաղաքականությունը... Թոշակառուն թոշակը ստանում է քարտով, եթե ինքը նաև առտևուր է իրականացնում քարտով, որոշակի ավտոմատ զեղչ կամ հետվճարային համակարգ կկիրառվի... Եթե ուղիղ ասենք՝ խոսքը՝ թոշակները 10 տոկոսով բարձրացնելու մասին է, բայց մի փոքր այլ մեխանիզմով»,- հայտարարեց Փաշինյանը: