Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.

Վարդան Ուրումյանի մասնակցությամբ վթար Նոր-Հաճնում. կա 3 զոհ

820
Հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ., 22:12
Վարդան Ուրումյանի մասնակցությամբ վթար Նոր-Հաճնում. կա 3 զոհ

Այսօր ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները:

1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնցից երկուսը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 2-ը, գիտակցության չգալով, մահացել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi Pajero-ն վարել է երգիչ Վարդան Ուրումյանը, ով նույնպես բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: