Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ.

«Ընդդիմության հարթակի հիմնական բանախոսի գավառամտությունը սահմաններ չի ճանաչում»․ Սուրենյանց

291
Հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ., 22:48
«Ընդդիմության հարթակի հիմնական բանախոսի գավառամտությունը սահմաններ չի ճանաչում»․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Ընդդիմության հարթակի հիմնական բանախոսի գավառամտությունը սահմաններ չի ճանաչում։ Ասում է՝ 1994-ի մայիսի 12-ին մեր փառապանծ բանակը խաղաղություն պարտադրեց Ադրբեջանին, բայց, այ, արդեն 2020թ-ի մայիսի 12-ին տարածքներ հանձնել է «դավաճան իշխանությունը»:
Վախենում է խոստովանել, որ 1994-ին հաղթանակի դափնին, նույն տրամաբանությամբ, դարձյալ պատկանում է իշխանությանը. իրապես փառապանծ բանակը ղեկավարել է, նրա թիկունքը հմուտ դիվանագիտությամբ ամրապնդել է այդ օրվա քաղաքական իշխանությունը՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Այն նույն Տեր-Պետրոսյանը, որին օրեր առաջ այս բանախոսն ամբիոնից «դու»-ով էր դիմում։ Բա ինչո՞ւ եք հղում անում »պարտվողական» իշխանության տարիներին, բա մի բան ասեք ձեր «փառապանծ» քսան տարիներից...»։