«Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունը
![]() «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Անցած տարվա մայիսի 12–ից ադրբեջանական զորքերի կողմից մինչև այժմ, ըստ պաշտոնական աղբյուրների, օկուպացված է մեր պետության 40-45 քառակուսի կմ տարածք: Թեև ադրբեջանական զորքերի ներթափանցման ժամանակ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն եղել է այն, որ նման պայմաններում հնարավոր չէ գնալ սահմանագծման և սահմանազատման, սակայն կարճ ժամանակ անց հետքայլ է արվել այդ հայտարարությունից՝ շրջանառության մեջ դնելով «հայելային հետքաշման» թեզը: Այս ամենը փոխեց նաև միջազգային հանրության արձագանքը հարցի վերաբերյալ, որոնց դիրքորոշումը մինչ այդ հստակ էր․ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից։ Ադրբեջանական զորքերի ներկայության պայմաններում հնարավոր չէ խոսել իրական խաղաղության կառուցման կամ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին: Փաստացի, սա ցույց է տալիս, որ մեզ հետ խոսում են ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից, իսկ մեր պաշտոնյաները իրենց անզգույշ հայտարարություններով յուրատեսակ կերպով «արդարացնում» են Բաքվի գործելաոճը՝ փորձ անելով քողարկել սեփական դիվանագիտական և բանակցային ձախողումները։ «Ապրելու երկիր» կուսակցության համոզմամբ՝ անթույլատրելի է մոռացության տալ վերոնշյալ հանգամանքը և օր առաջ օրակարգ պետք է վերադարձնել ադրբեջանական զորքերի ներկայության անթույլատրելիությունը, շարունակել ջանք գործադրել այդ ուղղությամբ՝ հասցեական և հստակ ուղերձներով, առաջ մղելով առանց ատելության խոսքի խաղաղության կառուցման ճանապարհը»: |
«Այս պայքարը հայ ժողովրդի գոյության կռիվն է»․ Իշխան Սաղաթելյան
1920:12«Պետության նկատմամբ գործած սխալների համար ուրիշներին մեղադրելը թուլացնում է պետականությունը»․ Թաթոյան
3519:42«Դա հպարտության, 42 հազար քառակուսի կիլոմետր Հայաստանի տարիներ էին»․ Ռուստամյան
4219:18«Եթե դու քեզ իրավունք ես վերապահել ասել՝ Արցախը Հայաստան է, և՝ վերջ, ինչո՞ւ միանգամից փոխվեցիր»․ արցախցի
5418:54Ընդդիմության հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6218:36«Ալիևը մտադիր է Հայաստանին պարտադրել նոր կապիտուլյացիա». Ոսկան Սարգսյան
8616:36