Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 29 մայիսի, 2022 թ.

Սնկից թունավորման դեպք՝ Կոտայքի մարզում

173
Հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ., 18:24
Սնկից թունավորման դեպք՝ Կոտայքի մարզում
  • Կոտայքի մարզում արձանագրվել է «Սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ դեպք՝ 1 տուժածով: Տուժածին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Ներկայումս տուժածը հոսպիտալացված է, վիճակը գնահատվում է միջին ծանրության:Վերջինս կերել է իրենց կողմից հավաքված սունկ: Հայտնում է ՍԱՏՄ-ն։
    Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ զգուշացնում է.
  • սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
  • չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
  • ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
  • երեխաներին չկերակրել սնկով,
  • աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
  • սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
  • չզբաղվել ինքնաբուժմամբ։