Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ.

Ընդդիմադիրների երթը՝ դեպի Գլխավոր դատախազություն. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

188
Հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ., 17:00
Ընդդիմադիրների երթը՝ դեպի Գլխավոր դատախազություն. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ 44-օրյա պատրազմում զոհվածների ծնողները պահանջ էին ներկայացրել դատախազություն՝ տուժողի դատավարական կարգավիճակ ստանալու համար: «Երկրորդ պահանջն էլ այն էր, որ Փաշինյանը ներգրավի մեղադրյալ: Առաջին պահանջն օրեր առաջ բավարարվել է: Հիմա ծնողները հավաքվում են գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելու, որ Փաշինյանը ձերբակալվի: Ընկեր Իշխանի հետ քննարկեցինք, որ շարժվենք ծնողների մոտ՝ դատախազություն»,- ասաց Վարդևանյանը:

Հավաքվածները բացականչեցին՝ այո՛: Այս պահին մեկնարկել է երթ՝ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:

Ընդդիմադիրների երթը՝ դեպի Գլխավոր դատախազություն