Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.

Դեբեդ գետից դուրս բերված 2 տարեկան աղջիկն ապաքինվել է

194
Հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ., 17:06
Դեբեդ գետից դուրս բերված 2 տարեկան աղջիկն ապաքինվել է

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արևը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ ապաքինվել է, բայց դեռ շարունակում է մնալ բժշկական կենտրոնում:
Պատկան մարմինների ներկայացուցիչներն այս օրերին եղել են բուժկենտրոնում, աշխատում են իրավական հիմքերի ապահովման ուղղությամբ, որ երեխան տեղափոխվի ընտանիք կամ սոցիալական որևէ կենտրոն:
«Մեզ համար շատ մեծ սթրես է լինելու, ինչպես իր համար, որովհետև ինքը սովորել է մեր աշխատակիցներին, մի բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս, շատ սիրված երեխա է բոլորի կողմից»,- ասում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
«Լուրեր»-ի անդրադարձը»: