Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ.

«Հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանի հետ պայմանագրի կնքումը հետաձգվի». Ստեփան Դանիելյան

140
Հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ., 17:48
«Հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանի հետ պայմանագրի կնքումը հետաձգվի». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Հիմիկվա հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանի հետ պայմանագրի կնքումը հետաձգվի, իսկ եթե ինչ-որ բան են ստորագրում, ապա.

1. Արցախի վերաբերյալ ձևակերպումներ պետք է գտնել, որ այն չճանաչենք Ադրբեջանի կազմում, իսկ կարգավիճակի հարցը սառեցվի,

2. Հայաստանի հաշվին տարածքային զիջումներ չլինեն:

Եթե սա է այսօրվա հավաքների հիմնական խնդիրը, ապա տրամաբանական կլինի այս ակցիաները համարվեն գործող իշխանության համար նախազգուշացում ու ժամանակավորապես թայմ-աութ վերցվի, նաև կառավարությունն զգուշացվի, որ եթե Ադրբեջանի պահանջներով փաստաթուղթ ստորագրելու համար քայլ կատարվի, ապա այդ ժամանակ ակցիաները կվերսկսվեն ու ցանկացած միջոցներով՝ սահմանադրական ու հակասահմանադրական, կառավարության հրաժարականին կհասնեն:

Կարծում եմ՝ հիմա թայմ-աութ պետք է վերցվի: Դրանից հետո պետք է ոչ կուսակցական կազմկոմիտե ձևավորվի հետագա քաղաքականության ու գործողությունների մշակման համար»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան