Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.

«Կապիտուլյացիոն նոր փաստաթուղթ ստորագրելը կլինի իր վերջը». Արտակ Զաքարյան

187
Հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ., 15:24
«Կապիտուլյացիոն նոր փաստաթուղթ ստորագրելը կլինի իր վերջը». Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օր օրի կապիտուլյանտ ռեժիմի խուճապն ավելի ցայտուն է դառնում: Արդեն, կարելի է ասել, ժողովուրդն է իրադրության տերը:

Ըստ տարբեր շշուկների՝ Նիկոլին ստիպում են՝ կա՛մ ստորագրիր ու հրաժարվիր Արցախից և հայկական անկլավներից, կա՛մ քեզ փոխարինող գտիր ու գնա: Երկու դեպքում էլ Նիկոլը վախենում է Ֆրանսիայի հրապարակում ամեն օր հավաքվող հայրենատեր մարդկանցից:

Նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելը կլինի իր վերջը՝ բոլոր առումներով: Իսկ նոր կապիտուլյացիոն թուղթը ստորագրող փոխարինող՝ նույնիսկ իր թիմում, ասում են չի գտնում»:

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան