Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.

«Որպեսզի դա չլինի՝ Նիկոլին պետք է ճանապարհել իշխանությունից»․ Շարմազանով

341
Հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ., 23:48
«Որպեսզի դա չլինի՝ Նիկոլին պետք է ճանապարհել իշխանությունից»․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի գործընկերները հրապարակային ասում են, որ նա փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք, իսկ իրականում՝ Թուրքիա։

Վերջին օրերին հակառուսական ընդգծված հայտարարություններով են հանդես գալիս Նիկոլի արտախորհրդարանական «սազանդար-հաճախորդները»։

Նիկոլը լռում է դեռ, բայց այցելում է հակառուսական երկիր։

Ասել ու ասում եմ՝ Հայաստանը պետք է ամրապնդի իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական կապերը դաշնակից Ռուսաստանի հետ։

Հակառակը՝ Թուրքիան է։ Հերիք է մասնակցեք ՆԱՏՕ-ական խարդավանքներին. դրանով Հայաստանն ուղիղ դնում եք թուրքական ազդեցության տակ։

Ու որպեսզի դա չլինի՝ Նիկոլին պետք է ճանապարհել իշխանությունից»։