Երևան`   +27 °C
Այսօր`   Շաբաթ, 28 մայիսի, 2022 թ.

Երիտասարդ վարորդը ԳԱԶ 69-ով գլորվել է ձորակը և տեղում մահացել

471
Հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ., 11:54
Երիտասարդ վարորդը ԳԱԶ 69-ով գլորվել է ձորակը և տեղում մահացել

Երեկ՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 33-ամյա Ա. Խաչիկյանը իր վարած ԳԱԶ 69 մակնիշի ավտոմեքենայով Ախթալա-Շամլուղ անտառամիջյան ճանապարհի 3-րդ կմ-ին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, վթարի ենթարկվել և շուրջ 30 մետր գլորվել ձորակը։

Վթարի հետևանքով Ա. Խաչիկյանը տեղում մահացել է։