Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին
![]() Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: «Ադրբեջանի հասցեին Հայաստանի վարչապետի անհիմն մեղադրանքները, ներառյալ հումանիտար հարցերի վերաբերյալ, ցույց են տալիս, որ ՀՀ ղեկավարությունն ամենևին էլ անկեղծ չէ հարաբերությունների կարգավորման հարցում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան: «Եռակողմ հռչակագրի ստորագրումից մինչ օրս ականների պայթյունից զոհվել է 219 մարդ։ Մեր քաղաքացիները պարբերաբար զոհվում են ականներից, նույնիսկ երբ հայկական կողմը տրամադրեց քարտեզներ: Այս առումով անհիմն են Հայաստանի վարչապետի մեղադրանքները, ըստ որի՝ Ադրբեջանը մարդասիրական քայլեր չի ձեռնարկում, հայազգի կալանավորված անձանց չի վերադարձնում»,- նշել է այդ երկրի պաշտոնյան: Հիշեցնենք՝ Նիդերլանդներում Փաշինյանը Ալիևի հետ վերջին հանդիպումից որոշ մանրամասներ էր հայտնել։ Ըստ նրա՝ Ալիևը խոստացել էր գերիների ևս մի խմբի ազատ արձակել և ուղարկել Երևան, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ. «Մենք մեր ունեցած բոլոր քարտեզները փոխանցեցինք Ադրբեջանին՝ հույս ունենալով, որ հումանիտար քայլին կհետևի հումանիտար քայլ»,- նշել էր Փաշինյանը: |
«Ալիևը դարձյալ պնդում է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին. ինչո՞ւ». Սուրեն Սուրենյանց
6700:12Ջերմորեն ողջունում ենք սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը. Միշել (լուսանկար)
128Երեկ, 22:48«Քո ճղճիմ կյանքն ու ողորմելի գոյատևումն ավելի՞ թանկ է, քան էս ԵՐԿՐԻ գոյությունը». Ճաղարյան
114Երեկ, 22:42Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չի վերացվի
182Երեկ, 18:18«Հայկական կողմը որևէ կերպ չի ներկայացնում իր կարմիր գիծն Արցախի կարգավիճակի հարցում»․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
176Երեկ, 17:24«Կապիտուլյանտներին լսելն անիմաստ է». Էդուարդ Շարմազանով
176Երեկ, 17:12