Քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունը լուրջ վեճ են ունեցել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունը լուրջ վեճ են ունեցել. պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի հարվածի հետևանքով գրանցված վրաերթն է, որի պատճառով երիտասարդ աղջիկ մահացավ: Բանն այն է, որ դատախազությունը ցուցում է տվել, որը, սակայն, Քննչական կոմիտեն որոշել է չկատարել: Ինչպես հայտնի է, 2022թ. ապրիլի 29-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել երիտասարդ աղջկան վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչպես նաեւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Եվ, ահա, այս որոշումից հետո սկսվել է իրավապահ համակարգի կռիվը: Թերթը բազմիցս անդրադարձել է այդ թեմային, և հիմա էլ Քննչական կոմիտեն է սկսել դատախազության ցուցումների դեմ ընդվզել, մինչդեռ դա օրենսդրական խիստ պահանջ է: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |
«Կա՛մ իշխանափոխություն, կա՛մ մենք էլ ենք գրվելու պատմության էջերում հողատուի հետ նույն պիտակով». Նարեկ Սամսոնյան
13803:12«Թանկ ստերի զինանոցը սպառել է, անցել է էժանագին ու անլուրջ մտքերին». Հոխիկյան
17601:06«Լենդ-լիզը չի կայացել. մեղավորը Գերմանիան է». Արեստովիչ (տեսանյութ)
22800:24«Գրիգորյանը Մուստաֆաևին կհիշեցնի՞ 1988-ին Երևանի Ազատության հրապարակում ունեցած ելույթը»․ Ո․ Սարգսյան
19400:12«Մինչև 19։30 ունենք թեժ, ուժեղ պայքար»․ Սաղաթելյանը՝ վաղվա գործողությունների մասին (լուսանկար)
199Երեկ, 23:30«Սա վերջնական ջրբաժանն է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
206Երեկ, 23:12