Նաիրի Սարգսյանը որոշել է բիզնեսով զբաղվել հայտնի գործարարի հետ. «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է. «Նաիրի Սարգսյանը, որը 4 տարի վարչապետի օգնականն էր ու տարեսկզբին ազատվեց պաշտոնից և, ինչպես ժամանակին գրել ենք, տիկտոկեր է դարձել, հիմա էլ որոշել է բիզնեսով զբաղվել՝ հայտնի գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ։ Վերջինս սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է: Տեր-Ղազարյանը լուրջ կապեր ունի արտերկրում, հատկապես՝ Մերձավոր Արևելքում, հայտնի է նաև քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ կապերով: Նաիրի Սարգսյանը, մեր տեղեկություններով, նշանակվել է Տեր-Ղազարյանի ընկերություններից մեկի փոխտնօրեն, արդեն մեկ աշխատանքային այց է կատարել Դուբայ և այնտեղ իր հանգիստը «լուսաբանել» Տիկ-Տոկում։ Գործարարը վերջերս գնել է Կոմիտասի շուկան, ասում են՝ հույս է ունեցել, որ Նաիրին կբարեխոսի Նիկոլ Փաշինյանի մոտ, որպեսզի չխոչընդոտեն այնտեղ իրականացվելիք մեծամասշտաբ շինաշխատանքները, քանի որ ծրագրել են եվրոպական չափանիշներին համապատասխան առեւտրի կենտրոն կառուցել։ Սակայն Փաշինյանն ուղարկել է Երևանի ապագա քաղաքապետացու Տիգրան Ավինյանի մոտ, ով, ըստ մեր տեղեկությունների, մերժել է բիզնես գործընկերներին»: |
ՌԴ ԱԳՆ-ն անցանկալի անձ է հայտարարել խորվաթ 5 դիվանագետի
5513:24«Ա՛յ քեզ լկտիություն»․ Արթուր Սաքունց
4613:18Ջոնսոնը Զելենսկուն առաջարկել է ռազմական միություն ստեղծել Ռուսաստանի դեմ
12811:24«Ուրիշ ի՞նչ ապացույց է անհրաժեշտ՝ հաստատելու, որ Փաշինյանն Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչն է ՀՀ-ում»․ Ա․ Բաբայան
10610:18«ԱՄՆ-ը ձգտում է արդիականացնել աշխարհակարգը, բայց ՌԴ-ին համարում է սպառնալիք». Բլինքեն
13110:12Արգիշտի Քյարամյանի նոր ծառայությունը՝ Փաշինյանին. «Հրապարակ»
13309:00