«Փոխզիջում բառը մեր քաղաքական լեքսիկոնում չպիտի լինի». օգտատերերը հիշեցնում են Ալեն Սիմոնյանի խոսքերը
![]() Համացանցի օգտատերերը հիշեցնում են հեղափոխությունից ընդամենը մեկ տարի առաջ՝ 2017 թվականին Ալեն Սիմոնյանի հարցազրույցը «Կենտրոն» հեռուստաընկերությանը, որտեղ նա խոսում է Արցախի հարցում փոխզիջումների անթույլատրելիությունից: «Մենք ասում ենք ընդհանրապես փոխզիջում բառը մեր քաղաքական լեքսիկոնում չպիտի լինի: Որովհետև մենք, երբ այդ բանն ասում ենք, մենք հարվածի տակ ենք դնում Արցախն ու Արցախի ժողովրդին: Որովհետև ինքն ասում ա՝ ես քեզ սպանելու եմ, մենք պատերազմը հաղթել ենք, ասում ենք՝ հողերը հետ տանք: Էն հռետորաբանությունը, չակերտավոր քաղաքական ապրանքը, որ ուզում են մեր հանրությանը վաճառել, չեն կարողանալու վաճառել: Ապրիլի 2-ին, այն օրը, երբ մի տարի առաջ 110 երիտասարդ կանգնել, էդ հողը պաշտպանել է, հիմա մի տարի անց ապրիլի 2-ին մարդուն ասել՝ գիտես ինչ, գնա քվեարկի, որ մենք էդ հողը հետ տանք, դրանից վատ բան չէր կարա լինի»,- բառացիորեն ասում է այժմ Ազգային ժողովի նախագահի պաշտոնն զբաղեցնող Ալեն Սիմոնյանը: |
Արման Թաթոյանը նոր աշխատանք ունի
2312:36Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին (տեսանյութ)
2912:18«Առավոտ բարլուսով իրար են քաշքշում բոլորի աչքի առաջ». Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)
6711:48Բաղրամյան 26-ում Վահագն Խաչատուրյանը դիմավորում է Չեռնոգորիայի նախագահին (տեսանյութ)
5411:12«Հայկազը մահացավ Արցախը հանձնելու օրը՝ էդպես էլ գիտացկության չգալով»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
6810:42«Հայաստանում կան ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ». Լավրով
8610:24