Բլինքենն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը
![]() ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինqենը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև ԱՄՆ պետդեպը՝ նշելով, որ կողմերը քննարկել են նաև «առաջիկա հստակ քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, այդ թվում և սահմանների դելիմիտացիային ու դեմարկացիային, տրանսպորտային ու հաղորդակցման ուղիների բացմանը և մնացած հայ ռազմագերիների ազատ արձակմանը»: «Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել՝ փոխգործակցելով երկկողմ հիմքով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու երկրներին գտնել տևական համապարփակ խաղաղություն»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:
|
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում (լուսանկար)
4708:36ՀՀ տիեզերական արբանյակի արած լուսանկարները կօգտագործվեն արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման համար․ ԱԻՆ (լուսանկար)
224Երեկ, 22:42Փաշինյանը հյուրընկալել է Միլո Ջուկանովիչին (տեսանյութ)
262Երեկ, 20:24Հայկական կողմին է վերադարձվել Էդուարդ Մարտիրոսովը
403Երեկ, 14:06Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
401Երեկ, 13:42Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
229Երեկ, 11:00