Հայտնի է՝ որքան մարդ է մասնակցել ընդդիմության հանրահավաքին․ ԻՔՄ
![]() ԻՔՄ-ն հաղորդագրություն է տարածել ընդդիմության՝ մայիսի 11-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ․ «Այսօր՝ մայիսի 11-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 16:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Հանրահավաքը, ավելի ուշ, վերածվեց երթի՝ դեպի Երևանի քաղաքապետարան, որտեղ ցույցի մասնակիցները որոշ ժամանակով արգելափակեցին քաղաքապետարանի մուտքերը: Այնուհետև երթը նորից շարժվեց դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ 20:00-ից նորից տեղի ունեցավ հանրահավաք: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է այսօրվա եզրափակիչ՝ երեկոյան մեկնարկած հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:12-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1750 մարդ: Հարկ է նշել նաև, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ, հավանաբար, տեսանելի չեն՝ ծառերի կամ վրանների տակ գտնվելու պատճառով: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից»։ |
«Այս պայքարը հայ ժողովրդի գոյության կռիվն է»․ Իշխան Սաղաթելյան
1920:12«Պետության նկատմամբ գործած սխալների համար ուրիշներին մեղադրելը թուլացնում է պետականությունը»․ Թաթոյան
3519:42«Դա հպարտության, 42 հազար քառակուսի կիլոմետր Հայաստանի տարիներ էին»․ Ռուստամյան
4219:18«Եթե դու քեզ իրավունք ես վերապահել ասել՝ Արցախը Հայաստան է, և՝ վերջ, ինչո՞ւ միանգամից փոխվեցիր»․ արցախցի
5418:54Ընդդիմության հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6218:36«Ալիևը մտադիր է Հայաստանին պարտադրել նոր կապիտուլյացիա». Ոսկան Սարգսյան
8616:36