Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 մայիսի, 2022 թ.

«Փաշինյանը պատահական չի մեկնել Նիդերլանդներ». Հոխիկյան

317
Չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ., 22:42
«Փաշինյանը պատահական չի մեկնել Նիդերլանդներ». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «1994-ի մայիսի 12-ին Ադրբեջանն ընդունեց իր պարտությունը և կնքեց հրադադարի պայմանագիր։ Այդ օրը հարևան երկրում ընդունվեց՝ որպես հայերից խայտառակվելու դրվագ՝ նպատակ ունենալով անպայման վրեժխնդիր լինել։
2021թ․ նույն օրը՝ մայիսի 12-ին, Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին ՀՀ Սյունիքի մարզի տարածք՝ զավթելով Իշխանասարի մի հատվածը և Սև լիճը գրեթե ամբողջությամբ։ Արդեն ճիշտ մեկ տարի մեր երկրի համար ռազմավարական խիստ կարևոր նշանակության այդ հատվածը թշնամու հսկողության տակ է։ Որպեսզի պարզ լինի, միայն նշեմ, որ Իշխանասարից դիտարկվում է Սիսիան-Գորիս մայրուղին, Սև լճից բառացիորեն ափի մեջ է Գորիս քաղաքը։
Նիկոլ Փաշինյանը այդ դեպքերի հետ կապված բազմիցս հայտարարել է, թե չի պատրաստվում ինչ-որ լճի կամ բարձունքի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները ավելի սրել։
Ուշադրություն․ 2022թ․ մայիսի 10-ին Նիկոլ Փաշինյանը մեկնեց Նիդերլանդներ։ Նույն օրը՝ մայիսի 10-ին Նիդերլանդների ԱԳ նախարարը մեկնել էր Ուկրաինա և այնտեղ հայտարարել, որ Ռուսաստանը պետք է պատժվի ամենախիստ ձևով։
Միաժամանակ պաշտոնյան հայտարարել է, որ իրենք կշարունակեն զինել Զելենսկիին՝ ընդդեմ Պուտինի։
Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Նիդերլանդները ստանձնել է ՌԴ դեմ ամենածայրահեղ դիրքորոշումը։ Իսկ Հայաստանի վարչապետը Նիդերլանդներում հայտարարում է, որ Հայաստանն ու Նիդերլանդները ունեն դարավոր բարեկամություն, և մեր ուղիները նույնական են։
2022թ․ մայիսի 12-ը սարերի հետևում չէ։ Հայաստանի և Արցախի առաջնագիծը պահող մեր զինվորականները պարտավոր են առավել քան զգոն լինել։
Բացառված չէ, որ մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերը ՀՀ որևէ ուղղությամբ (ես հավանական եմ համարում Տավուշի վրա կամ Նախիջևանից՝ Արարատի կամ Վայոց ձորի վրա) տեղային հարձակման կանցնեն։
Արցախի առաջնագծում ևս պետք է խիստ զգոն լինենք։ Նիկոլ Փաշինյանը պատահական չի մեկնել Նիդերլանդներ։ Մի երկիր, որը ձգտում է հակառուսական երկրորդ ճակատ բացել, և դա անել Կովկասում։
1994թ․ մայիսի 12-ին իր պարտության փաստաթուղթը Ադրբեջանը ստորագրել է Մարտակերտի ու Քարվաճառի ամբողջական ազատագրումից հետո։ Հիշաչար ու խորհրդապաշտ Ադրբեջանը կարող է սադրանք կիրառել հատկապես Մարտակերտի շրջանի ուղղությամբ։ Լրացուցիչ զգոնությունը ավելորդ չի։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան