Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 մայիսի, 2022 թ.

«Հեղափոխությո՞ւն, թե՞ արկածախնդրություն»․ Սուրեն Սուրենյանց

276
Հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ., 02:06
«Հեղափոխությո՞ւն, թե՞ արկածախնդրություն»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Հեղափոխությո՞ւն, թե՞ արկածախնդրություն
Գուցե ես քաղաքականությունից գլուխ չեմ հանում, բայց միևնույն է՝ չեմ հասկանում մի քանի հազար մարդկանցով քաղաքապետարանի շենքի մուտքերը փակելու ու քաղաքապետարանի աշխատակիցներին շարժմանը մասնակցելուն հարկադրելու մարտավարությունը։ Իշխան Սաղաթելյանի այս նախաձեռնությունը ոչ թե հեղափոխության, այլ արկածախնդրության նշան է...
Ես ինձ պես հազարավոր մարդկանց եմ ճանաչում, ովքեր ընդդիմադիր են Փաշինյանի իշխանությանը, բայց հաստատ շանտաժով չեն միանա որևէ շարժման։
Սա մտածող մարդկանց վանելու ամենակարճ ճանապարհն է»։