«1000 հատ Նիկոլ իր հոր ձեռը բռնած գա, դա ՉԻ ԼԻՆԵԼՈՒ...». Արթուր Ղազինյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն սովորական է դարձել մեզ համար այն, որ Հայաստանի ու Արցախի մասին ճակատագրական ու կարևոր որոշումների մասին մենք տեղեկանում ենք Բաքվից կամ Անկարայից: Չենք էլ դիմադրում, ընդվզում, պահանջ ներկայացնում իշխանությունից բացատրություն ներկայացնել մեզ, պարզաբանել այս քաղաքական անոմալիան: Սա վիրավորում է ցանկացած Հայ մարդու ազգային արժանապատվությունը, մարդկային ինքնասիրությունը, քանի որ գիտակից մարդը լավ հասկանում է, որ մեզ համար ճակատագրական որոշումներն ընդունում և հրապարակում են Ալիևի ու Էրդողանի գրասենյակները, իսկ Նիկոլ Փաշինյանն ընդամենը, գլուխը կախ, խոնարհ հարսի կարգավիճակով կատարում է այդ որոշումները: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարում է, որ Հայատանն իրենց պետք է վերադարձնի հայկական 8 գյուղեր, որտեղ պետք է ապրեն ադրբեջանցիներ, երկու միջպետական մայրուղի, որտեղ ադրբեջանցիները պետք է տեղադրեն մաքսակետեր ու գանձեն տուրքեր հայկական մեքենաներից: Սա ավարտն է Հայկական պետության, Հայ ազգի ու Հայ մարդու վերջն է: Ո՛չ մի իրեն հարգող Հայ մարդ չի կարող տանել այս ստորացումն ու նվաստացումը, ո՛չ մի ադրբեջանական փող ու եկամուտ չի կարող կոմպեսացնել դա: Հայաստանի ինքնիշխան տարածքը ՉԻ ԿԱՐՈՂ հանձնվել Ադրբեջանին, 1000 հատ Նիկոլ իրա հոր ձեռը բռնած գա, դա ՉԻ ԼԻՆԵԼՈՒ...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |
«Ալիևը դարձյալ պնդում է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին. ինչո՞ւ». Սուրեն Սուրենյանց
6700:12Ջերմորեն ողջունում ենք սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը. Միշել (լուսանկար)
128Երեկ, 22:48«Քո ճղճիմ կյանքն ու ողորմելի գոյատևումն ավելի՞ թանկ է, քան էս ԵՐԿՐԻ գոյությունը». Ճաղարյան
114Երեկ, 22:42Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չի վերացվի
182Երեկ, 18:18«Հայկական կողմը որևէ կերպ չի ներկայացնում իր կարմիր գիծն Արցախի կարգավիճակի հարցում»․ Մենուա Սողոմոնյան (տեսանյութ)
176Երեկ, 17:24«Կապիտուլյանտներին լսելն անիմաստ է». Էդուարդ Շարմազանով
176Երեկ, 17:12