«Անիմաստ լարվածություն եք ստեղծում»․ Քոչարյանը՝ դատավորին
Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին ներկայացված էր երկու միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և Արմեն Գևորգյանի երկրից բացակայելու վերաբերյալ։ Դատավորը հայտարարեց, որ նախ անցնում են ապացույցների հետազոտմանը, ապա նոր միայն միջնորդությունների քննարկմանը։ Պաշտպաններն անհամաձայնություն հայտնեցին և խնդրեցին ընդմիջում՝ խորհրդակցելու համար, սակայն դատավորը մերժեց՝ նշելով, որ կարող են ցածրաձայն տեղում խորհրդակցել, ինչից հետո պաշտպաններն առանց թույլտվության դուրս եկան դատական նիստերի դահլիճից՝ խորհրդակցելու համար։ Դատարանն արձանագրեց, որ պաշտպանները լքել են դահլիճը՝ առանց թույլտվության։ «Անիմաստ լարվածություն եք ստեղծում»,- դատավոր Աննա Դանիբեկյանին ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Դատավորը նշեց, որ եթե պաշտպանները մեկ րոպեից չվերադառնան, նիստը կհետաձգվի։ Մեղադրողը նկատեց, որ պաշտպանների գործողություններն ուղղված են ապացույցների հետազոտումը բացառելուն։ |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36